Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարությունը փոխառություն է ստացել Ասիական արգացման բանկից (ԱԶԲ) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ֆինանսավորման համար: Համաձայն վարկային համաձայնագրի Ծրագիրնավարտվելու է 2020թ-ին: Ծրագրերն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի <Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակի> (ԵԿՆ ԾԻԳ) կազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Ծրագրի նպատակն է՝ Ծրագրի նպատակն է Երևանում ստեղծել անվտանգ և հարմարավետ ճանապարհային ցանց՝ կայուն տրանսպորտային համակարգով:Ծրագրով նախատեսվում է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհներ, ինչը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնը տրասպորտային հոսքերից:

Ծրագրի բաղադրիչներն են՝

i. Ճանապարհների և կամուրջների կառուցում, քաղաքային ենթակառուցվածքի բարելավում,
ii. Հանրային տրանսպորտային ցանցի և ենթակառուցվածքի վերականգնում և ընդլայնում:

Նորություններ

Հայաստանում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ

Հայաստանում անցկացվում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ: Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և բազմադոնոր E5P հիմնադրամի միջոցներով Երևանում կհիմնանորոգվեն մանկապարտեզներ: • Հայաստանում առաջին անգամ կիրականացվի հանրային ծրագիր՝ ուղղված շենքերի սեյսմակայունության...

“Կանաչ քաղաքներ” շրջանակային սեմինար

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը մասնակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին:...

Քարտեզ

Հին Երևան