Աշխատատեղեր

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի իրավաբան/պայմանագրերի կառավարման մասնագետի պաշտոնը համալրելու նպատակով: Մասնագետի ներգրավվածությունը կտևի 6 ամիս:
Մրցույթին մասնակցել ցանկացողներն աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև www.careercenter.am և www.sudipyerevan.am կայքերում:
Հայտերը պետք է ուղարկվեն ipiu@yerevan.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը:
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով միչև 2017թ. մայիսի 19-ը` ժամը 18:00-ն:
Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
1.Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
2.Ինքնակենսագրություն (Resume կամ CV)
3.Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:

«Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ
Աշխատանքի նկարագրություն

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ԾԻԳ) ցանկանում է վարձել աշխատակազմի խորհրդատուին ծրագրի իրականացման համար ԾԻԳ-ի կարողություններն ընդլայնելու նպատակով: ՏՏ մասնագետ/կայքի ձևավորողի նպատակն է մշակել ծրագրի կայքը և թարմացնել այն, ծրագրի իրականացման ընթացքում տրամադրել ՏՏ աջակցություն:
ՏՏ մասնագետ/ԿԱՅՔԻ ձեվավորողի Տեխնիկական առաջադրանք

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի ինստիտուցիոնալ մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Մրցույթին մասնակցել ցանկացողներն աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև www.careercenter.am և www.sudipyerevan.am կայքերում:
Հայտարարություն
Աշխատանքի նկարագրություն

Նորություններ

Կոշտ թափոնների կառավարում

Կայացել է Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Երևան համայնքին աջակցության և շահառուների մասնակցության ապահովման խորհրդատուի հետ մեկնարկային հանդիպումը Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը...

«Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային համակարգ ստեղծելն է». Վահե Նիկոյան

Երևանի քաղաքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները...

Մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի կառուցումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Կառուցվող նոր ճանապարհը լինելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Ճանապարհի...

Քարտեզ

Հին Երևան