#Հաշվետվություն2017 #ԶարգացողԵրևան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման, զարգացման և ներդրումային ծրագրերի, գնումների վարչությունների պետերի, ինչպես նաև Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները հաշվետվությունների ձևով ներկայացրել են 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018թ. ծրագրերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել Երևան քաղաքի բյուջեի եկամուտների և ծախսերի կատարմանն ու բյուջեից հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործմանը: Նա հորդորել է լինել հետևողական ու պահանջկոտ, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են հանրությանը: