«#Կանաչքաղաք» գործողությունների ծրագիրը վեր է հանում #համայնքի բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա։ Ծրագիրը ներառում է՝ շրջակա միջավայրի վիճակը (օդ, հող, ջուր, կենսաբազմազանություն և կանաչ տարածքներ), ճնշումները շրջակա միջավայրի վրա, տրանսպորտը, էներգամատակարարումը, էներգաարդյունավետությունը շենքերում և արտաքին լուսավորությունը, արդյունաբերության ճյուղերը, թափոնների կառավարումը, հողօգտագործումը բաժինները: Սույն ծրագիրը ներառված է Երևանի զարգացման ծրագրում: Ծրագիրը հիմնվում է հետևյալ ուղղությունների վրա՝

  • #Օդի որակ Մշակել օդի որակի մշտադիտարկման ուրույն մունիցիպալ համակարգ, ստեղծել օդի որակի ճշգրտման համակարգ:
  • #Տրանսպորտ Զարգացնել էլեկտրականությամբ աշխատող հասարակական տրանսպորտը, նոր ավտոբուսներ գնելիս ապահովել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների առնվազն 85% մակարդակ, նոր տրանսպորտային մոդելի ներդնում և այլ:
  • #Էներգետիկա Արդիականացնել էլեկտրասարքերը մանկապարտեզներում, խթանել էներգաարդունավետության ֆինանսավորման համար երաշխիքներ, Երևանի ողջ տարածքում աստիճանաբար փոխարինել անարդյունավետ լուսատուները, արևային ջրատաքացուցիչների տեղադրում վարչական շենքերում, հանրային շենքերի ջերմային վերականգնում, արևային ջրատաքացուցիչների ՖՎ համակարգերի տեղադրում առանձնատնային գոտիներում, Նուբարաշենի աղբավայրում էլեկտրականության արտադրման համար օգտահանել մեթան, համայնքային շենքերում օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներ, օրինակ, արևային էներգիա, քաղաքային կոշտ և հեղուկ թափոներ և այլն:
  • #Թափոնների կառավարում Երևանում կենսաբանորեն քայքայվող թափոնների կոմպոստավորման փորձարկման նախագծի մշակում, Նուբարաշենի և Աջափնյակի գոյություն ունեցող աղբավայրերի փակում և բարելվում և այլն:
  • #Ջուր Ջրի ենթակառուցվածքների կենտրոնական հաշվառման տվյալների շտեմարան՝ GIS համակարգի ստեղծում, ջրամատակարարման համակարգի ամենամեծ հոսքակորուստներ ունեցող հատվածների նորոգում, կոյուղու և անձրևաջրերի ջրատարների միացման հատվածների վերանորոգում և այլն:
  • #Հողօգտագործում Կանաչ տարածքների և անտառների վերականգնում և ընդլայնում, Երևանի համար պատրաստել GIS-ի վրա հիմնված բնապահպանական քարտեզ, աղտոտված տարածքների վերականգնում և այլն: