Կայացել է Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Երևան համայնքին աջակցության և շահառուների մասնակցության ապահովման խորհրդատուի հետ մեկնարկային հանդիպումը Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը հանդիպել է «Քոուի» խորհրդատվական ընկերության շուկայաբանության տնօրեն Քարսթեն Սկովի հետ: Խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպմանը ներկա էին նաև Վերակառուցման և զարգացմնան եվրոպական բանկի ներկայացուցիչները: Ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում ընկերությունն առաջիկայում իրականացնելու է աջակցություն քաղաքին և շահառուների մասնակցության ծրագրերը, որոնց շնորհիվ հանրությունը տեղեկացվելու է կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման վերաբերյալ: Կարևորելով մայրաքաղաքում կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացումը՝ Նորա Մարտիրոսյանը ընդգծել է, որ կոշտ թափոնների կառավարումը մայրաքաղաքի բնակչությանը հուզող ամենակարևոր խնդիրներից մեկն է: Նա մանրամասնել է նաև առկա աղբավայրերի ՝ Նուբարաշենի և Աջափնյակի, տեխնիկական և բնապահպանական խնդիրները և կարևորել խորհրդատու կազմակերպության գործունեությունը կարողությունների զարգացման և հանրության ներգրավվածության հարցում: «Քոուի» խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Քարսթեն Սկովը ներկայացրել է իրականացվելիք գործունեությունը և հույս հատնել, որ ծրագրի իրականացումը թույլ կտա հանրության մեջ ձևավորել նոր մշակույթ հանրային ծառայությունների վերաբերյալ: Սույն ծրագրի իրականացման տևողությունն է մեկ ու կես տարի և այն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամաշնորհի միջոցով: