2018 թ․ մարտի 26-ին Երևանի Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջաններում տեղի են ունեցել Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման ծրագրերի շրջանակում իրականացվող նոր սանիտարական աղբավայրի կառուցման, գործող՝ Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային լսումները, որին մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի և նշված վարչական շրջանների աշխատակազմի, այնպես էլ ՀՀ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ։ Նախնական գնահատումը ներկայացրեց «Ի ԷՅ ԷՆԵՐՋԻ ԸԴՎԱՅԶՈՐԻ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վռամ Թևոսյանը. գնահատման մանրամասները, մասնավորապես՝ նախատեսվող գործունեության նպատակը, հիմնական տեխնոլոգիական և տեխնիկական լուծումները, շրջակա միջավայրի հակիրճ նկարագրությունը, ինչպես նաև այն հիմնական միջոցառումները, որոնք պարտադիր պետք է մշակվեն՝ բնապահպանական ազդեցությունը մեղմելու նպատակով։