Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։

«Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրն իրականացնում են WYG International ընկերությունն ու «Ամերիա» ՓԲԸ-ն համատեղ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի վերահսկողությամբ։

Գործընթացի նախապատրաստական աշխատանքները սկսվել են բավականին վաղ, իսկ աշխատանքների գործնական փուլը մեկնարկել է  2017թ․ ապրիլի 20-ին, երբ  կայացել է մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Նիստի ընթացքում խորհրդատվական խումբը ներկայացրել է իր պատրաստած փաթեթն ու մեկնարկային հաշվետվությունը։ Դրանից հետո շարունակվել են աշխատանքային քննարկումները։

Երևան քաղաքի հասարակական բարեփոխումների գործընթացը ներառում է համակարգային փոփոխության բոլոր գործիքները։

Մասնավորապես՝ նախատեսվում է.

– Երևան քաղաքի ուղևորահոսքերի հաշվարկների անկախ հետազոտության հիման վրա նախագծել նոր երթուղային ցանց, որը կօպտիմալացնի առկա ցանցերը և քաղաքացիների համար առավել հարմարավետ ծառայություններ կապահովի,

– նախագծել հասարակական տրանսպորտի միասնական ցանց, որը կառուցված չի լինի բացառապես վերգետնյա տրանսպորտային միջոցների վրա և հնարավորություն կտա տրանսպորտային տեսակների փոխլրացմամբ առավել արագ ու հարմարավետ տեղաշարժվել Երևան քաղաքում,

– ներդնել միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ, որը, անկախ վճարման տեսակից, հնարավորություն կտա թափանցիկ ու վերահսկելի դաշտ բերել ոլորտի ֆինանսական շրջանառությունը և կապահովի քաղաքացիների երթևեկը շահավետ պայմաններով,

– որոշել հասարակական տրանսպորտի չափորոշիչների սահմանման և վերահսկման առավելագույնս արդյունավետ մեխանիզմները (սա նշանակում է, որ պետք է հստակ կերպով սահմանվեն մեր բնակչության պատկերացումները տրանսպորտի որակի վերաբերյալ և ներդրվեն այնպիսի արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ամբողջությամբ ապահովելու ռազամավարական նշանակություն ունեցող այս ոլորտի լիարժեք կենսագործունեությունը՝ անկախ հասարակական տրանսպորտի սպասարկողի սեփականության ձևից (համայնքային, մասնավոր),

– սահմանել հասարակական տրանսպորտի շահագործման արդյունավետ մեխանիզմներ, որոնք պետք է լինեն օպերատորի կամ օպերատորների հետ կնքվելիք պայմանագրի հիմնական պայման (մեխանիզմները ներառելու են ինչպես տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագրերը (շահագործման տարեթիվ, կահավորանք և հարմարություններ), այնպես էլ սպասարկման բնութագրերը (վարորդներ, համազգեստ, բժշկական ստուգումներ, քաղաքացիների սպասարկման կանոնակարգ)),

– սահմանել ոլորտի էլեկտրոնային կառավարման մեխանիզմների տեսակներն ու չափորոշիչները (սա ենթադրում է ինչպես տոմսերի վաճառքից ստացվող ֆինանսական հոսքերի, այնպես էլ տոմսային համակարգի վաճառքի տերմինալների պահանջների սահմանումը. ծրագրի այս բաղադրիչում ներառված են նաև GPS սարքերով տրանսպորտային միջոցների էլեկտրոնային քարտեզներն ու չվացուցակները և ժամանակակից բջջային հավելվածը, որն ուղևորին կհուշի, թե որ երթուղին է առավել հարմարավետ նախընտրելի վայր հասնելու համար, և իրական ժամանակում քանի րոպեից կմոտենա հաջորդ տրանսպորտային միջոցը)։

Ծրագրի տեխնիկական բնութագրիչներից զատ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի ամենակարևոր առանձնահատկությունը ծրագրի շահառուների և լայն հանրության համար որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու մեխանիզմների ապահովումն է։ Այդ մեխանիզմների թվում են հենց այս հարթակը, մասնագիտական և հանրային քննարկումները, հասարակական կարծիքի շարունակական ուսումնասիրությունները, առցանց քվեարկությունն ու գործընթացին բոլոր հետաքրքրվողների մասնակցությունը խրախուսող մոտեցումը։ Երևանը պետք է ունենա աշխարհի մայրաքաղաքներին հարիր լավագույն հասարակական տրանսպորտը, և մենք բոլորս միասին պետք է որոշենք՝ որն է լավագույնն ու ինչ չափորոշիչներ է այն ենթադրում։

Մանրամասների համար այցելեք՝ https://transport.yerevan.am/

Նորություններ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Առանձնակի...

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը: Ստորագրման արարողությանը ներկա է...

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը: Ստորագրման...

Քարտեզ

Հին Երևան