Հարցեր

Ի՞նչն է համարվում բողոք

բողոք է հանդիսանում ցանկացած խնդիր կամ դժգոhություն, որը բանավոր կամ գրավոր կերպով կներկայացվի ծրագրի պատասխանատուներին ազդեցության գոտում գտնվող անձի կամ անձանց կողմից: Այն բողոքները, որոնք վերաբերում են Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը հանրային շահ ճանաչելու կառավարության որոշումներին, չեն կարող դիտարկվել ծրագրի իրականացման գրասենյակի կողմից: Այսպիսով՝ բացառությամբ գերակա հանրային շահին վերաբերվող բողոքների, ծրագրին առնչվող ցանկացած խնդիր, որը կարող է բացասաբար անդրադառնալ անհատի կամ ընտանիքի վրա, դիտարկվում է որպես բողոք և առնվում քննության բողոքների լուծման ընթացակարգին համապատասխան:

Ի՞նչ է իրենից ներկայացնում բողոքների լուծման ընթացակարգը

ընթացակարգը Երևանի քաղաքապետարանի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ազդեցության ենթակա անձանց կողմից ներկայացված, ծրագրի գործունեության սոցիալական և բնապահպանական ազդեցությանն առնչվող հարցերի, մտահոգությունների, խնդիրների և բողոքների ստացման, գնահատման և լուծման սահմանված կարգն է: Բողոքների լուծման ընթացակարգը հանդիսանում է վստահելի մեխանիզմ, որի առաջարկած մոտեցումների ամբողջությունը ծրագրի մասնագետներին և ազդեցության ենթակա անձանց հնարավորություն է ընձեռում համատեղ գտնել խնդիրների լուծման առավել արդյունավետ եղանակներ:

Ինչպես ներկայացնել բողոքը

Ազդեցության ենթակա անձինք կարող են իրենց դիմում բողոքնեը գրանցել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ verabnaketsum@yerevan.am կամ 52 09 73 հեռախոսահամարով կամ խնդիրը կարող են բանավոր ներկայացնել համապատասխան մասնագետին՝ շինհրապարակում, համապատասխան թաղապետարանում կամ Ծրագրի իրականացման գրասենյակում: Համապատասխան դիմումի կամ դիմում նամակի (ձևանմուշի օրինակը տես հետևյալ հղումով):
Ներբեռնել

Ի՞նչպես հետևել բողոքի լուծման ընթացքին

Ցանկացած բողոք բողոքների լուծման կոմիտեի կողմից գրանցվում է բողոքների գրանցամատյանում և տվյալների էլեկտրոնային բազայում համապատասխան հերթական համարի տակ՝ բողոքի լուծման ընթացքին հետևլու համար: Բողոքի գրանցման պահից մեկ օրվա ընթացքում բողոքարկող կողմը կտեղեկացվի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ ժամանակի մասին, ինչպես նաև վերջինիս կտրամադրվի պատասխանատու ստորաբաժանման կամ մասնագետի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը՝ խնդրի ընթացքին հետևելու համար:

Բողոքների լուծման ընթացքը համապակարգող մասնագետների ցանկ (բողոքների լուծման կոմիտե)
  • Նորա Մարտիրասյան, Ծրագրի Ղեկավար, ՔԿԶՆԾ
  • Սիրաք Գյուլբուդաղյան, Տարաբնակեցման մասնագետ, , ՔԿԶՆԾ
  • Հասմիկ Կարագյուլյան, Իրավաբան/պայմանագրերի կառավարման մասնագետ, , ՔԿԶՆԾ
  • Ռուզաննա Ոսկանյան, Բնապահպանության մասնագետ, , ՔԿԶՆԾ
  • Աննա Մալիկոյան, Հաղորդակցման և հանրային կապերի մասնագետ, , ՔԿԶՆԾ
  • Արտակ Սաղաթելյան, Մոնիտորինգի և գնահատման մասնագետ, , ՔԿԶՆԾ
  • Արուս Հայրապետյան, Տարաբնակեցման մասնագետ, ԷԳԻՍ
  • Դավիթ Հարությունյան, Բնապահպանական, առողջապահության և անվտանգության մասնագետ, Վահագն և Սամվել, ՍՊԸ
  • Տիգրան Գրիգորյան, Ծրագրի Ղեկավար, Ափթայմ ՍՊԸ
  • Անուն Ազգանուն, Ազդակիր անձանց ներկայացուցիչ (կավելացվի առաջիկայում )
  • Անուն Ազգանուն, Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ (կավելացվի առաջիկայում )
Ի՞նչ պետք է ներառի բողոք դիմումը

բողոք դիմումում նշված պետք է լինի ազդեցության ենթակա անձի անուն ազգանունը, փաստացի բնակության հասցեն և հեռախոսի համարը, բողոքի կամ պահանջի բովանդակությունը և բողոք ներկայացնող անձի ստորագրությունը: Բողոքը կամ պահանջը կարող է ստորագրվել նաև ազդեցության ենթակա անձի ներկայացուցչի կողմից համապատասխան լիազորագրի առկայության դեպքում: Բանավոր դիմումների կամ հեռախոսազանգերի դեպքում նունպես վերը նշված տեղեկատվությունը պետք է տրամադրվի դիմումը գրանցող մասնագետին: Խնդրով զբաղվող համապատասխան աշխատակիցն իրավունք ունի ուսումնասիրման ընթացքում, հարցին ճիշտ լուծում տալու համար, ազդեցության ենթակա անձից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Լրացուցիչ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, աշխատակիցն իրավունք ունի բողոք-դիմումներն ու բողոք-պահանջները ուսումնասիրել, առանց վերջիններիս ներկայացման կամ դադարեցնել ուսումնասիրությունն՝ այդ մասին ծանուցելով ազդեցության ենթակա անձին:

Ինչպե՞ս է ստացվում բողոքի պատասխանը

Ազդեցության ենթակա անձն իր խնդրին առնչվող որոշումը կամ հարցման պատասխանը ստանում է գրավոր տեսքով, որտեղ պարտադիր կերպով նշվում է որոշման իրավական հիմքերը և/կամ հղում է արվում համապատասխան ընթացակարգին կամ փաստաթղթին: Բողոքների պարագայում բողոքի ստացման պահից ոչ ուշ քան 30 աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկող կողմին տրվում է գրավոր պատասխան պատվիրված նամակով կամ հանձնվում առձեռն՝ պատասխանի ստացումը հավաստող անձի ստորագրությամբ: Հարցման դեպքում պատասխանը գրավոր կամ բանավոր տրամադրվում է երեք օրացույցային օրվա ընթացքում: Տարաբնակեցման, սոցիալական և բնապահպանական բողոքները ունեն լուծման առանձին ընթացակարգեր՝ սահմանված ժամկետներով: Տարաբնակեցման խնդիրների պարագայում Տարաբնակեցման մասնագետը ուսումնասիրում է ազդեցության ենթակա անձի ներկայացրած խնդիրը և քննարկում լուծման տարբերակները համաձայն ՀՀ Կառավարության և ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթուղթ, ԱԶԲ կողմից հաստատված Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ), Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) դրույթների և խնդրի շուրջ ներկայացվում է Ծրագրի իրականացման գրասենյակի պաշտոնական դիրքորոշումը գրությամբ պատվիրված նամակով կամ առձեռն հանձնվում բողոքը ներկայացրած անձին: Բնապահպանական հարցերի պարագայում ազդեցության ենթակա անձինք կարող են նաև մոտենալ կապալառուի ներկայացուցչին (շինարարության աշխղեկ, ինժեներ, սոցիալական կամ բնապահպանության մասնագետ) աշխատանքային տեղամասում և/կամ գրանցեն իրենց առաջարկությունները/դժգոհությունները բողոքների գրանցամատյանում, որը վարում է Կապալառուն դաշտային գրասենյակում հիմնված ճանապարհի օտարման գոտում տեղակայված շինարարական ճամբարում: Բողոքի գրանցման ձևանմուշը, դիմումի բովանդակությունը և ձևաչափը կտրամադրվի Կապալառուի կողմից: Անհամաձայնության պարագայում կապալառուն կտեղեկացնի հաջորդող քայլերի մասին (տես գծանկարը)։ Ազդեցության ենթակա անձի կողմից անհամաձայնության պարագայում վերջինս խնդիրը ներկայացնում է Երևանի քաղաքապետարան Ծրագրի իրականացման գրասենյակի կողմից պատասխանի ստացումից ոչ ուշ քան մեկ ամսվա ընթացքում: Քաղաքապետարանը նամակին կպատասխանի ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում: Անկախ բողոքի ներկայացման վայրից կամ միջոցից բողոքները վերահսկվում են և քննվում մեկ միասնական մարմնի՝ բողոքների լուծման կոմիտեի մասնագետների կողմից:

Կարո՞ղ է արդյոք ազդեցության ենթակա անձը պայմանագրի կետերի վերաբերյալ բողոք ներկայացնել պայմանագրի ստորագրումից հետո

պայմանագրի ստորագրումից հետո ներկայացված բողոքները չեն կարող դիտարկվել ծրագրի իրականացման գրասենյակի կողմից, սակայն բողոքարկող կողմը կարող է պայմանագրի խնդրահարույց դրույթները բողոքարկել դատական կարգով:

Կարո՞ղ է արդյոք ազդեցության ենթակա անձը բողոք ներկայացնել դատարան

Սույն ընթացակարգը չի սահմանափակում անձի դատարանին դիմելու իրավունքը:

Ի՞նչ հիմնարար սկզբունքների վրա է հիմնվում բողոքների լուծման ընթացակարգը

Համաչափություն – Բողոքների լուծման ընթացակարգը սահմանվում է` ելնելով կոնկրետ ծրագրի համատեքստից և կարիքներից: Համապատասխանեցնելու համար ընթացակարգ ազդեցության ենթակա համայնքների կրած բացասական ազդեցության ծավալներին հիմք է ընդունվում ծրագրի սոցիալական և բնապահպանական ազդեցությունների գնահատման հաշվետվությունը: Ներգրավում- Համայնքի ներկայացուցիչները կարող են ներգրավվել բողոքների լուծման ընթացակարգի մշակման աշխատանքներին, մասնավորապես՝ ներկայացնելով բոլոր այն հնարավոր գործոնները, որոնք կարող են հիմք հանդիսանալ հետագա բողոքների համար: Առաջարկությունների և բողոքների համար նախատեսված արկղերի տեղադրումը շինարարական հրապարակներում, համայնքային պարբերական հանդիպումները, իրազեկող բրոշյուրների տրամադրումը և այլ հաղորդակցման մեթոդները նույնպես հանդիսանում են համայնքի ներկայացուցիչների ներգրավման արդյունավետ մեթոդներ: Հասանելիություն/մատչելիություն- բողոքների ստացման, փաստաթղթավորման և արձագանքման համար սահմանվում է ողջամիտ ժամկետ: Նշված ընթացակարգերը պետք է հասկանալի և հասանելի լինեն հանրության լայն զանգվածներին, ներառյալ անապահով և միայնակ կանանց կողմից ղեկավարվող ընտանիքներին: Ցանկացած մեթոդով (բանավոր, գրավոր, հեռախոսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) ներկայացված բողոքները պետք է համապատասխան կերպով գրանցվեն և դրանց տրվի ընթացք:

Նորություններ

Կոշտ թափոնների կառավարում

Կայացել է Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Երևան համայնքին աջակցության և շահառուների մասնակցության ապահովման խորհրդատուի հետ մեկնարկային հանդիպումը Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը...

«Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային համակարգ ստեղծելն է». Վահե Նիկոյան

Երևանի քաղաքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները...

Մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի կառուցումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Կառուցվող նոր ճանապարհը լինելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Ճանապարհի...

Քարտեզ

Հին Երևան