Ճանապարհաշինություն

Ծրագրով նախատեսվում է լրացնել Երևան քաղաքի արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները: Ճանապարհային հանգույցները, որոնք կօգնեն բեռնաթափել քաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից, հետևյալներն են՝

  • Շիրակի փողոցի երկարացում
  • Արտաշատի խճուղու վերակառուցում և լայնացում
  • Արշակունյաց պողոտայի վերջնամասի վերակառուցում և լայնացում
  • Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցում
  • Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցում

Ծրագրով նախատեսվում է նաև Արշակունյաց-Գարեգին Նժդեհ և Արշակունյաց-Բագրատունյաց հանգույցներում կառուցել էստակադաներ:

Շիրակի փողոցի երկարացում

(նոր ճանապարհահատվածի կառուցում)

  • Երկարությունը – 1․2 կմ
  • Երթևեկելի մասի լայնությունը – 15 մ
  • Երկկողմանի երթևեկություն
  • 4 երթևեկության գոտի
  • 2 թունելային անցում

Արտաշատի խճուղի

(գոյություն ունեցող ճանապարհահատվածի վերակառուցում/լայնացում)

  • Երկարությունը – 2․3կմ
  • Երթևեկելի մասի լայնությունը – 21 մ
  • Երկկողմանի երթևեկություն
  • 5 երթևեկության գոտի
  • Էստակադայի կառուցում՝ երկաթուղային գծանցի հատվածում

Արշակունյաց պողոտա

(գոյություն ունեցող ճանապարհահատվածի վերակառուցում/լայնացում)

  • Երկարությունը – 1․5 կմ
  • Երթևեկելի մասի լայնացում
  • Երկկողմանի երթևեկություն
  • 5-8 երթևեկության գոտի

Արգավանդ-Շիրակ

(նոր ճանապարհահատվածի կառուցում)

  • Երկարությունը – 2․7 կմ
  • Երթևեկելի հատվածի լայնություն- 28մ
  • Երկկողմանի երթևեկություն
  • 6 երթևեկության գոտի
  • 1 ճանապարհային հանգույց
  • 1 մետաղական կամուրջի կառուցում Հրազդան գետի վրայով

Դավիթաշեն-Աշտարակ

(նոր ճանապարհահատվածի կառուցում)

  • Երկարությունը – 5․4 կմ
  • Երթևեկելի հատվածի լայնություն- 22մ-28մ
  • Երկկողմանի երթևեկություն
  • 6 երթևեկության գոտի
  • Հավելյալ սպասարկման ճանապարհ
  • 2 ճանապարհային հանգույց

Բաբաջանյան -Աշտարակ

(նոր ճանապարհահատվածի կառուցում)

  • Երկարությունը – 9․4 կմ
  • Երթևեկելի հատվածի լայնություն- 14մ-21մ
  • Երկկողմանի երթևեկություն
  • 4-6 երթևեկության գոտի
  • 3 հիմնական ուղեանցերի կառուցում
  • 1 ճանապարհային հանգույց

Ծրագրի ավարտից հետո կունենանք անխափան երթևեկություն Երևան քաղաքի արևմտյան շրջանցիկ ճանապարհով՝

Աշտարակի մայրուղուց դեպի Արտաշատի մայրուղի:

Նորություններ

Հայաստանում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ

Հայաստանում անցկացվում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ: Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և բազմադոնոր E5P հիմնադրամի միջոցներով Երևանում կհիմնանորոգվեն մանկապարտեզներ: • Հայաստանում առաջին անգամ կիրականացվի հանրային ծրագիր՝ ուղղված շենքերի սեյսմակայունության...

“Կանաչ քաղաքներ” շրջանակային սեմինար

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը մասնակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին:...

Քարտեզ

Հին Երևան