Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Կառուցվող նոր ճանապարհը լինելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Ճանապարհի հիմնարկեքի արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իտալական «Տիրենա Սքավի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ջիաքոմո Լոմբարդիի հետ ստորագրել են նոր ճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որը տեղադրվել է նոր կառուցվող ճանապարհի հիմքում: #ԲաբաջանյանԱշտարակ #նորճանապարհահատված