Տեսանյութեր

Բացվեց Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհը

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ:

Նորություններ

Կոշտ թափոնների կառավարում

Կայացել է Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Երևան համայնքին աջակցության և շահառուների մասնակցության ապահովման խորհրդատուի հետ մեկնարկային հանդիպումը Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը...

«Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային համակարգ ստեղծելն է». Վահե Նիկոյան

Երևանի քաղաքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները...

Մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի կառուցումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Կառուցվող նոր ճանապարհը լինելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Ճանապարհի...

Քարտեզ

Հին Երևան