Ս/թ փետրվարի 27-ին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն աշխատանքային այց կատարեց Դավիթաշեն-Աշտարակ, Բաբաջանյան- Աշտարակ նոր կառուցվող ճանապարհահատվածներ: Այցին ներկա էին Ասիական զարգացման բանկի, նախագծող և վերահսկող կազմակերպության, կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ: Կառուցվող նոր ճանապարհահատվածները լինելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: