e8d34279c8d56d7f02ae26a04591b4665ac1a90c

3d49f27da97ee3e8baa03f3f6dee1bd54e70335b

6adb4e7c01b5d9072132b777fd0f958298628db1

b3759ef064fb5ba98c7eecb68f4e5f5f5ae92004

8348705ce4b588a18b8551f87dea0cf8a82644c5

37b6abeaa5351648290af1173e62c270e0e4243c

0029a11e0703f11334f360087b6bcca9fe26baa4

ebb2553833adbbec1391dc531ae6545701fd2246Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել են մայրաքաղաքում տրոլեյբուսային ցանցի արդիականացման և զարգացման ուղղությամբ կատարված ուսումնասիրություններն ու առաջարկները: Հանդիպմանը մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Դաբլ Յու Էս Փի. Փարսոնս Բրինքերհոֆ» խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչներ:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով Երևանի երթուղային նոր ցանցի անհրաժեշտությունը, նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է հատկապես էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսների դերը, ինչով պայմանավորված ներկայում հետաքրքրված է տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացմամբ, ինչն իր հերթին որոշակիորեն կբեռնաթափի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ:
Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զագացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակում խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացվել են իրականացված ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես դիտարկվել են հասարակական տրանսպորտի տարբեր միջոցների փոխգործակցության առանձնահատկությունները և գնահատվել կրկնվող ծառայությունների և դրանց անարդյունավետության ծավալը: Նշվել է, որ քանի որ տրոլեյբուսային ցանցը հանդիսանում է ընդհանուր տրանսպորտային համակարգի մի մաս, ապա դրա արդյունավետությունը չի կարող ապահովվել առանց տրանսպորտային համակարգի բարեփոխման և միասնական տոմսային համակարգի ներդրման, որն էլ իր հերթին նախատեսված է իրականացնել Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով: Միաժամանակ նշվել է, որ երկու ծրագրերի համակցումը թույլ կտա ապահովել ամբողջ տրանսպորտային համակարգի որակի, ծածկույթի բարելավում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի համապարփակ և միասնական ցանցի ստեղծում:
Վահե Նիկոյանը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, հույս է հայտնել, որ տրանսպորտի ոլորտում նախատեսվող բարեփոխումների ընթացքում հնարավոր կլինեն նաև տրոլեյբուսային ցանցի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել ուսումնասիրության շուրջ քննարկումները և հետագայում դրանց գործնական ընթացք տալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

e8d34279c8d56d7f02ae26a04591b4665ac1a90c

3d49f27da97ee3e8baa03f3f6dee1bd54e70335b

6adb4e7c01b5d9072132b777fd0f958298628db1

b3759ef064fb5ba98c7eecb68f4e5f5f5ae92004

8348705ce4b588a18b8551f87dea0cf8a82644c5

37b6abeaa5351648290af1173e62c270e0e4243c

0029a11e0703f11334f360087b6bcca9fe26baa4

ebb2553833adbbec1391dc531ae6545701fd2246