Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտը ս/թ-ի օգոստոսի 2-ին աշխատանքային այց կատարեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցված Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան 1կմ ճանապարհահատվածներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին: 🔹 Այցի շրջանակներում Դոն Լամբերտն այցելեց նաև Իսակով-Արշակունյաց ճանապարհահատված, որը նախատեսվում է կառուցել Երևանի զարգացման ներդրումային ծրագրով։