Ս/թ-ի դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային այց կատարեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվող, Բաբաջանյան-Աշտարակ, Դավթաշեն-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներ: Այցի շրջանակներում քաղաքապետը ծանոթացավ աշխատանքների ընթացքին, հստակեցրեց շինարարության իրականացման ժամկետները և հրահանգեց առավել շատ ուշադրություն դարձնել շինարարության ընթացքում անվտանգության նորմերին: