Այսօր Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելեցին Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատված՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքների ավարտից հետո ճանապարհահատվածի երկարությունը կկազմի 9․4 կմ, երթևեկելի հատվածի լայնություն կլինի 14մ-21մ: Այն կունենա երկկողմանի երթևեկություն, 4-6 երթևեկության գոտի, կկառուցվեն 3 հիմնական ուղեանցեր և 1 ճանապարհային հանգույց: