Պարբերական այցերը շինարարական հրապարակ շարունակվում են: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Մարի Պիա Անքորան Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուցիչների, շինարարական կազմակերպության, ինչպես նաև վերահսկող կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելեց Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատված` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքների ավարտին նորակառույց ճանապարհահատվածի երկարությունը կկազմի 9․4 կմ, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 14մ-21մ: Ճանապարհահատվածը կլինի երկկողմանի երթևեկությամբ, կունենա 4-6 երթևեկության գոտի, 5 հիմնական ուղեանցեր և 1 ճանապարհային հանգույց: