Ս/թ-ի հոկտեմբերի 17-ին Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ՝ Վերներ Լիպակը, ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն, Պաոլո Սպանտիգատին, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն, Մարիա Պիա Անքորան, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն, քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանն աշխատանքային այց կատարեցին Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատված: Այցի շրջանականերում պարոն Լիպակը ծանոթացավ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև այցելեց նորակառույց Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատված: