Բնապահպանական ազդեցություն

Բնապահպանական ազդեցության գնահատումը հանդիսանում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային Ծրագիր,տրանշ 1 և տրան 2-ի կարևոր բաղադրիչներից մեկը, որի հիմնական նպատակն է Ծրագրի իրականացման բոլոր փուլերի ընթացքում ապահովել ճանապարհի և կառույցների նախագծումը, իրականացումն ու պահպանումը համաձայն Հայաստանի գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի (2009) :

Ծրագրերի կիրառելի պարտադիր պայմանները պահանջում են, որ ինչպես ՔԿԶՆԾ (SUDIP) առաջին և երկրորդ տրանշերի համար առաջարկված ծրագրերը, նաև հետագա տրանշների ծրագրերը հետևեն բնապահպանական գնահատման պատշաճ գործընթացի։ Բնապահպանական գնահատման և ուսումնասիրության շրջանակները (ԲԳՈՒՇ) մշակվել են որպես ուղեցույց ընթացիկ ծրագրերի անվտանգության ստուգման, գնահատման, ինստիտուցիոնալ կառուցվածքի և ընթացակարգերի համար: Տրանշ 1 և Տրանշ 2-ը դասակարգվել են որպես բնապահպանական կատեգորիա B, հիմնվելով ԱԶԲ-ի Արագ Բնապահպանական Գնահատման ստուգաթերթի հիման վրա: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունները (ՇՄԱԳ)/ Նախնական Բնապահպանական Ուսումնասիրության հաշվետվությունները (ՆԲՈւ) և Բնապահպանական կառավարման պլաները (ԲԿՊ) մշակվել և հաստատվել են ԱԶԲ կողմից և տեղադրվել են ԱԶԲ-ի կայքում:

Նորություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում Շիրակի փողոցի...

Հանրային քննարկում

Հանրային քննարկում

Ս/թ-ի հոկտեմբերի 24—ին տեղի ունեցավ հանրային քննարկում Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում լիցքավորման և լվացման կայանների կառուցման և ավտոկայանատեղիի վերակառուցման վերաբերյալ: Հանրային քննարկման ընթացքում ներկայացվեցին մանրամասն...

Քարտեզ

Հին Երևան