Ս/թ-ի մայիսի 27-ին տեղի ունեցավ հանրային քննարկում Երևանում ավտոբուսների հավաքակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցումը Աշակունյաց -Շիրակ պողոտաների փոխհատման հատվածում, ինչպես նաև սեղմված բնական գազի լցակայանի կառուցումը Ջրվեժի ավտոբուսների հավաքակայանում։
Հանդիպման ընթացքում բնակիչները ծրագիրն իրականացնող թիմի պատասխանատուների հետ քննարկեցին ծրագրի արդյունքում բնապահպանական, անվտանգության և առողջության վրա հնարավոր ազդեցությունները: