Երևանի էներգաարդյունավետության ծրագիր

          Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 մլն եվրո, որից 7 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից (այսուհետև՝ ԵՆԲ), 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (այսուհետև՝ E5P), 1 մլն եվրո դրամաշնորհ Կանաչ կլիմայի հիմնադրամից, որը տնօրինվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (այսուհետև՝ ՄԱԶԾ) կողմից և 2 մլն եվրո Երևան համայնքի բյուջեից: Ծրագրի շրջանակներում հարկերը համաֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

          Ծրագրի Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, իսկ Դրամաշնորհային համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 8-ին:

          Ծրագրի շրջանակներում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում, իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ, որոնց արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև տեղի կունենա արտանետվող CO2 գազի նվազեցում:

          Ծրագրի շրջանակներում առաջին փուլով ընտրվել են 29 մանկապարտեզներ, որոնց համար իրականացվել են սեյսմիկ աուդիտ և էներգաաուդիտ։ Սեյսմիկ և էներգաաուդիտների արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից իրականաացվել է նախագծող ընկերությունների ընտրություն։ Նշված մանկապարտեզներից ընտրվել են 15 մանկապարտեզներ՝ հիմնանորոգման համար:

          Վերոնշյալ 15 մանկապարտեզներն են՝ թիվ 36, 49, 22, 23, 71, 74, 47, 48, 135, 138, 109, 110, 81, 161 և 156:

          Նախագծող ընկերությունների կողմից ներկայացված նախագծանախահաշավային փաստաթղթերի հիման վրա հայտարարվել են երկու մրցույթներ, որոնց արդյունքում կնքվել են չորս պայմանագրեր 8 մանկապարտեզների հիմնանորագման համար: Նշված 8 մանկապարտեզներն են՝ թիվ 36, 49, 22, 23, 71, 74, 47 և 48:

Թիվ 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը կնքվել է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ 47, 48, 22, 23, 71 և 74 մանկապարտեզների պայմանագրերը՝ 2021 թվականի ապրիլին:

          2021 թվականի մայիսի 1-ին հայտարարվել է ևս յոթ մանկապարտեզների շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը:  Վերոնշյալ մրցութային հայտերի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 11-ին: Գնահատման գործընթացն ավարտվել է: Կայացած մրցույթի արդյունքների համաձայն թիվ 135, 138, 109, 110, 81 և 161 մանկապարտեզների շինարարական աշխատանքների իրականացման համար առկա են հաղթող ընկերություններ: Համապատասխան պայմանագրերի կնքումը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին: Վերոնշյալ 6 մանկապարտեզներում շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2021 թվականի նոյեմբեր ամսին:

          Հայտարարված մրցույթում թիվ 156 մանկապարտեզի հիմնանորոգման համար հաղթող կազմակերպություն չի եղել, ուստի մրցույթը վերահայտարարվել է և ներկայումս ընթանում է մրցույթի գնահատման գործընթաց:

Թիվ 36 մանկապարտեզի ամբողջական վերակառուցման աշխատանքները սկսել են 2020 թվականի աշնանը: Շինարարական աշխատանքների շրջանակներում իրականացվել է մանկապարտեզի շենքի սեյսմիկ ամրացում, շենքի պատերը ջերմամեկուսացվել են, տեղադրվել են արևային վահանակներ, արևային ջրատաքացուցիչ, մաքուր օդի մատակարարման սարքավորումներ, շենքն ամբողջովին հիմնանորոգվել է: Շինարարական աշխատանքներն ավարտված են, մանկապարտեզի շենքը պատրաստ է շահագործման:

Նորություններ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հանդիպման ժամանակ:...

Քարտեզ

Հին Երևան