Այսօր Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում KOCKS Consult GMBH կազմակերպության ներկայացուցիչների հետ: KOCKS Consult GMBH կազմակերպությունը հանդիսանում է Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի խորհրդատու կազմակերպությունը, որը Երևանի քաղաքապետարանին կտրամադրի/ կաջակցի խորհրդատվություն ծրագրի կառավարման, գնումների և գնահատման գործընթացում, ինչպես նաև կիրականացնի շինարարության վերահսկողություն: Կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան մեկուսացնել առկա աղբավայրի տարածքները: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ռեզերվուարների կառուցում: