Ս/թ- ի հոկտեմբերի 23-ին Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը մասնակցեց Ասիական զարգացման բանկի ծրագրերի ամենամյա քննարկմանը: Քննարկումը ղեկավարում էր Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը քննարկման ընթացքում ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, հաջողությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները: