Ս/թ-ի նոյեմբերի 13-ին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա հնարավոր նոր համագործակցությանն առնչվող հարցերը, հատկապես՝ տրանսպորտի ոլորտում: