Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կապալառու կազմակերպության՝ Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն և ինժիներական կազմակերպության՝ Էգիս ինթերնեյշնլ, ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին շինարարական հրապարակում առաջացած խնդիրները կապված հաղորդուղիների տեղափոխման և կամրջի կառուցման հետ: