Այսօր Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գրասենյակում կայացել է հանդիպում Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում վերանորոգման ենթակա մանկապարտեզների երկրորդ խմբի վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի շինարարարության և բարեկարգման, հանրակրթության և ներդրումային վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ Եվրոպական ներդրումային բանկի խորհրդատու LDK ընկերությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից երկրորդ փուլով առաջարկված 30 մանկապարտեզների ցանկը, ներկայացվել են մանկապարտեզներում առկա խնդիրները, անհրաժեշտ հավելյալ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև այն մանկապարտեզների ցանկը որտեղ իրականացվելու են հորիզոնական միջոցառումներ՝ ջեռուցման համակարգերի փոխարինում, արևային պանելների տեղադրում, էներգաարդյունավետ լուսատուների տեղադրում: