Ս/թ հոկտեմբերի 2-ին, Ս.Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցում տեղի ունեցավ բնապահպանական և սոցիալական հարցերով հանրային լսում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների վերաբերյալ, որի ընթացքում շինարարական կազմակերպության մասնագետները ներկայացրեցին իրականացվելիք աշխատանքները և պատասխանեցին բնակիչներին հուզող հարցերին: