Ս/թ-ի փոտրվարի 9-ին Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքում տեղի ունեցավ հանրային խորհրդակցություն Երևանի №71 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման շրջանակներում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Հանրային խորհրդակցության ընթացքում ծրագրի իրականացման ինժեներատեխնիկական և բնապահպանական թիմի կողմից ներկայացվեցին մանրամասն տեղեկություններ ծրագրի նախագծի, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց կանխարգելման միջոցառումների մասին։
Ծրագիրն իրականացվում է «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որից 3-ի դեպքում կառուցվելու է նոր մանկապարտեզ: