Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի

ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐԻ  ԿԱՌՈՒՑՄԱՆ 

Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ

ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում Շիրակի փողոցի հարևանությամբ ավտոբուսային հավաքակայանի կառուցումը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի կունենա ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերության կողմից հայաստանյան մասնաճյուղի միջոցով ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Երևան քաղաքում Շիրակի փողոցի հարևանությամբ ավտոբուսային հավաքակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Հանրային քննարկումը տեղի կունենա

                                  Ժամը՝               11:00-ին

                                  երկուշաբթի,    3 հոկտեմբերի 2022 թ-ի

                                  Վայրը՝  Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքում, 3-րդ հարկ, հանդիսությունների դահլիճ

Հասցե՝     ք. Երևան, Գ. Նժդեհի փ, 26

Հեռ՝          +(374 11) 518 808

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), հասցե՝ ք.Երևան, Բուզանդի 1/3 (հեռ.՝ 011-22-02-17):