ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցումը Աշակունյաց -Շիրակ պողոտաների փոխհատման հատվածում, ինչպես նաև սեղմված բնական գազի լցակայանի կառուցումը Ջրվեժի ավտոբուսների հավաքակայանում։

Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը, որի ընթացքում ծրագրի իրականացման ինժեներատեխնիկական և բնապահպանական թիմի կողմից կներկայացվեն մանրամասն տեղեկություններ ծրագրի նախագծի, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։ Քննարկումների միջոցառման ընթացքում դուք հնարավորություն կունենաք  ծրագիրն իրականացնող թիմի պատասխանատուների հետ քննարկել Ձեզ հուզող հարցերը, փոխանակել Ձեր կարծիքները, այդ թվում՝ ծրագրի արդյունքում բնապահպանական, սոցիալական, անվտանգության և առողջության վրա հնարավոր ազդեցությունների հետ կապված հարցեր։

      Ժամը՝   14:00-ին    Հինգշաբթի, 27 մայիսի 2021 թ-ի

                   Վայրը՝  Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքում,  3-րդ հարկ, հանդիսույթունների դահլիճ

   Հասցե՝     ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 26

   Հեռ՝         +(374 11) 518 808

Հարցերի դեպքում դիմել

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր

Երևանի քաղաքապետարանի “Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակի” ՀՈԱԿ-ի կազմում ստեղծված աշխատանքային խումբ

ք. Երևան, Փ. Բուզանդ 1/3, 5-րդ հարկ, Հեռ՝ 374 (10) 520973