Ս/թ-ի հոկտեմբերի 20—ին տեղի ունեցավ հանրային քննարկում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ: Հանրային քննարկման ընթացքում ներկայացվեցին մանրամասն տեղեկություններ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակներում իրականացված բնապահպանական և սոցիալական հետազոտությունների արդյունքների և մեղմացնող միջոցառումների մասին: