Ս/թ-ի հոկտեմբերի 24—ին տեղի ունեցավ հանրային քննարկում Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում լիցքավորման և լվացման կայանների կառուցման և ավտոկայանատեղիի վերակառուցման վերաբերյալ: Հանրային քննարկման ընթացքում ներկայացվեցին մանրամասն տեղեկություններ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակներում իրականացված բնապահպանական և սոցիալական հետազոտությունների արդյունքների և մեղմացնող միջոցառումների մասին: