Ճանապարհաշինություն
Ծրագրով նախատեսվում է լրացնել Երևան քաղաքի արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները: Ճանապարհային հանգույցները, որոնք կօգնեն բեռնաթափել քաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից, հետևյալներն են՝
- Շիրակի փողոցի երկարացում
- Արտաշատի խճուղու վերակառուցում և լայնացում
- Արշակունյաց պողոտայի վերջնամասի վերակառուցում և լայնացում
- Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցում
- Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցում
Ծրագրով նախատեսվում է նաև Արշակունյաց-Գարեգին Նժդեհ և Արշակունյաց-Բագրատունյաց հանգույցներում կառուցել էստակադաներ:
Շիրակի փողոցի երկարացում
(նոր ճանապարհահատվածի կառուցում)
- Երկարությունը – 1․2 կմ
- Երթևեկելի մասի լայնությունը – 15 մ
- Երկկողմանի երթևեկություն
- 4 երթևեկության գոտի
- 2 թունելային անցում
Արտաշատի խճուղի
(գոյություն ունեցող ճանապարհահատվածի վերակառուցում/լայնացում)
- Երկարությունը – 2․3կմ
- Երթևեկելի մասի լայնությունը – 21 մ
- Երկկողմանի երթևեկություն
- 5 երթևեկության գոտի
- Էստակադայի կառուցում՝ երկաթուղային գծանցի հատվածում
Արշակունյաց պողոտա
(գոյություն ունեցող ճանապարհահատվածի վերակառուցում/լայնացում)
- Երկարությունը – 1․4 կմ
- Երթևեկելի մասի լայնացում
- Երկկողմանի երթևեկություն
- 5-8 երթևեկության գոտի
Արգավանդ-Շիրակ
(նոր ճանապարհահատվածի կառուցում)
- Երկարությունը – 2․7 կմ
- Երթևեկելի հատվածի լայնություն- 28մ
- Երկկողմանի երթևեկություն
- 6 երթևեկության գոտի
- 1 ճանապարհային հանգույց
- 1 մետաղական կամուրջի կառուցում Հրազդան գետի վրայով
Դավիթաշեն-Աշտարակ
(նոր ճանապարհահատվածի կառուցում)
- Երկարությունը – 5․4 կմ
- Երթևեկելի հատվածի լայնություն- 22մ-28մ
- Երկկողմանի երթևեկություն
- 6 երթևեկության գոտի
- Հավելյալ սպասարկման ճանապարհ
- 2 ճանապարհային հանգույց
Բաբաջանյան -Աշտարակ
(նոր ճանապարհահատվածի կառուցում)
- Երկարությունը – 9․4 կմ
- Երթևեկելի հատվածի լայնություն- 14մ-21մ
- Երկկողմանի երթևեկություն
- 4-6 երթևեկության գոտի
- 4 հիմնական ուղեանցերի կառուցում
- 1 ճանապարհային հանգույց
Ծրագրի ավարտից հետո կունենանք անխափան երթևեկություն Երևան քաղաքի արևմտյան շրջանցիկ ճանապարհով՝
Աշտարակի մայրուղուց դեպի Արտաշատի մայրուղի: