Ս.թ. հունիսի 2-ին Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում հայտարարվեց 12 մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման մրցույթը:

Ծրագրի իրականացման նպատակով Երևան համայնքն առաջին անգամ միջազգային դոնոր կազմակերպությունից՝ Եվրոպական ներդրումային բանկից վերցրել է ոչ սուվերեն վարկ:

Նախատեսվում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային ու Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներն օգտագործել Երևան քաղաքի ենթակայությամբ գտնվող մի շարք մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում առաջին խումբ մանկապարտեզներում շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ս.թ.․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի իրականացումից հետո սեյսմակայուն, էներգաարդյունավետ և վերանորոգված մանկապարտեզները կհանձնվեն շահագործման՝ ապահովելով բարեկեցիկ մանկություն տարբեր վարչական շրջանններում մանկապարտեզ հաճախող մեր փոքրիկների համար։

Մրցույթի մանրամասներն՝ այստեղ