1.02.2019 Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գրասենյակում տեղի է ունեցել մանկապարտեզների հիմնանորարգման նախագծային կազմակերպություների մեկնարկային հանդիպումը: Հանդիպման մասնակիցները քննարկել են նախագծային փուլում առաջացած խնդիրները: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի, Երևանի Քաղաքապետարանի, Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրի համագործակցությամբ՝ էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Եվրոպական ներդրումային բանկի և բազմադոնոր E5P հիմնադրամի միջոցներով Երևանում կհիմնանորոգվեն մանկապարտեզներ: Շուրջ 150 մանկապարտեզներ կօգտվեն Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամի 5 մլն եվրո դրամաշնորհից, որի խոշորագույն ներդրողը Եվրոպական միությունն է: