Այսօր Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գրասենյակում տեղի ունեցավ Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում իրականացվող մանկապարտեզների սեյսմակայունության, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման մրցութային փաթեթների բացումը: Հետաքրքվածության հայտ էին ներկայացրել երեք կազմակերպություներ՝ Համատեղ ձեռնարկություն ‹Արփա-Սևան› ԲԲԸ և ‹Գևորգյան և Ներսիսյան› ՍՊԸ-ն, ‹Սնարտ› ՍՊԸ-ն և ‹Քոնսորտիում Օստ Շին› ՍՊԸ-ն: