Մեկնարկեցին Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) շինարարական ընկերությունն այսօրվանից արդեն կիրականացնի 2.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցումը: Նոր ճանապարհահատվածը ռազմավարական կարևոր նշանակություն կունենա Երևանի և ընդհանրապես Հայաստանի համար: Այն զգալիորեն կթեթևացնի Երևանում երթևեկությունը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի կառուցում, ինչպես նաև մեկ ուղեանցի կառուցում՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում: