Ուրախ ենք տեղեկացնել, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումայն ծրագրի շրջանակներում արդեն վերսկսվել են Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները: Երկու ճանապարհահատվածների շինարարական հրապարակներում պահպանվում են բոլոր անհրաժեշտ անվտանգության պահանջները՝ ախտահանում, դիմակների կրում, հնարավոր սոցիալական հեռավորության պահպանում: