Ս/թ. հունվարի 10-ին Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը մասնակցեց Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագրային բանակցություններին: Պայմանագիրը ստորագրվելու է «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» փակ բաժնետիրական ընկերություն և ֆիննական «Քնսորթիում Օնինեն Օյ Էնսթո օյի հետ միասին և ենթակապալառուներ ԱյԵֆ ենթակառուցվածքների պլանավորում Այ / էս Այեֆ լայթիգ ՍՊԸ, Իքոնեքս-քոմ, Տրանսփրոջեքթ ՓԲԸ և Կարամյանշին ՍՊԸ »-ի միջև: Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի թվով 28 փողոցներում արդիականացնել լուսավորության համակարգը՝

• առկա էներգատար լուսատուները փոխարինել խնայող LED տիպի լուսատուներով,

• փոխել/ամրացնել լուսավորության հենասյուները,

• առկա վերգետնյա մալուխներն անցկացնել ստորգետնյա կապուղիներով,

• ներդնել լուսավորության ցանցի կառավարման համակարգ: