Ս/թ-ի հունիսի 2-ին տեղի ունեցավ հանրային քննարկում ավտոբուսների հավաքակայանի կառուցման սոցիալական ազդեցության գնահատման վերաբերյալ: Երևան քաղաքում նախատեսվում է ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցում՝ Աշակունյաց -Շիրակ պողոտաների փոխհատման հատվածում, ինչպես նաև սեղմված բնական գազի լցակայանի կառուցում Ջրվեժի ավտոբուսների հավաքակայանում։