Ս/թ-ի հոկտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը, ինչպես նաև նախագծող և վերահսկող կազմակերպության ներկայացուցիչներն աշխատանքային այց կատարեցին Դավիթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատված ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: