Քաղաքային լուսավորություն

Հիմնական

Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից կստանա մինչև 4մլն. ԱՄՆ դոլար սուվերեն վարկ: Այս ծրագրի նպատակն է Հայաստանի մայրաքաղաք Երևանում քաղաքային լուսավորության ցանցի  վերականգնումը և արդիականացումը: Ծրագրի հիմնական բաղադրիչները ներառում են առաջնային և երկրորդական փողոցներում 80կմ ստորգետնյա մալուխների անցկացում, առկա լուսատուների փոխարինում ժամանակակից, էներգաարդյունավետ տեխնոլոգիայով և ավտոմատացված վերահսկմամբ, ինչպես նաև էներգիայի մոնիթորինգով կենտրոնական լուսավորության կառավարման համակարգի տեղադրում:

Վարկի միջոցով ծրագիրը կվերազինի Երևանի 28 փողոցների քաղաքային լուսավորության ցանցը: Սնդիկային լուսատուների օգտագործման կրճատումը կնվազեցնի բնապահպանական վտանգները աղբավայրերում: Երևանի փողոցներում ավելի լավ լուսավորությունը կբարելավի ճանապարհային անվտանգությանը, հնարավորինս կնվազեցի հանցագործության տոկոսը և կնպաստի քաղաքում սոցիալական վարքագծի բարելավմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Քաղաքի կարողությունների ամրապնդման աջակցություն, որն իրենից ներկայացնում է խորհրդատվություն Երևանի քաղաքապետարանին ինստիտուցիոնալ ամրապնդմանն ու կարողությունների զարգացմանն աջակցելու հարցում քաղաքային լուսավորության շահագործման և պահպանման մոնիթորինգի դասընթացների միջոցով, որը կֆինանսավորվի միջազգային դոնորի կողմից: Պայմանագիրն արդեն իսկ կնքվել է ‹‹Գրանթ Թորնթոն›› ՓԲ ընկերության հետ:

Ներկա  դրությունը

Ներկայիս քաղաքային լուսավորությունը շահագործվում և սպասարկվում է Քաղաքապետարանի կողմից նոր տեխնոլոգիաների ներդրման խթանների բացակայությամբ, որոնք կարող են կրճատել էներգիայի սպառումը, ինչպես նաև սպասարկման աշխատանքները: Քաղաքապետարանը պատրաստ է դիտարկել երկարաժամկետ Հանրային ծառայությունների պայմանագրով մասնավոր ընկերության վարձակալումը իր քաղաքային լույսերի շահագործման համար, որը Քաղաքապետարանին հնարավորություն կտա բարձրացնել քաղաքային լուսավորության որակը ավելի քիչ անսարքությունների, ավելի լավ լուսավորության և ավելի մեծ էներգախնայողության առումով: Այնուամենայնիվ,  եթե հարմար մասնավոր օպերատորներ չհայտնաբերվեն, Քաղաքապետարանը կարող է շարունակել առկա շահագործումը և միայն փնտրել լուծումներ իր լուսավորման ենթակառուցվածքների փոխարինման համար:

Ներկայիս քաղաքային լուսավորությունը բաղկացած է որոշ սնդիկային լուսատուներից` միջինում մոտ 1.5 տարվա պիտանելիության ժամկետով և որոշ նատրիումային լուսատուներից` միջինում 2-5 տարվա պիտանելիության ժամկետով: Վերջիններս այլ վայրերում կիրառվող լուսադիոդային լուսավորման (“LED”) հետ անհամեմատելի են, քանի որ ստանդարտ չափանիշների համաձայն դրանց պիտանելիությունը մինչև 10 տարի է:  Այսպիսով, ներկա համակարգը, ամենայն հավանականությամբ, առաջացնում է ավելին, քան ուղղակի պահպանման ծախսեր: Հասկանալի է, որ պիտանելիության քիչ ժամկետը մասամբ կարող է լինել Քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի արդյունք:

Հետևաբար, Քաղաքապետարանը դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (‹‹Բանկ›› կամ ‹‹ՎԶԵԲ››)՝ խնդրելով գնահատել քաղաքային լուսավորության արդիականացման պիլոտային ծրագիրը (‹‹Ծրագիր››) ֆինանսավորելու հնարավորությունը: Ծրագիրը կներառի մի շարք քաղաքային լուսավորության արդիականացում ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաներով և վերահսկման դիտակետի փոխարինում/ պլանավորում:

Ներկայումս Բանկը դիտարկում է սույն Ծրագրի համար վարկի տրամադրումը:

Բնապահպանական և սոցիալական ազդեցություններ

Ծրագրի բնապահպանական և սոցիալական պոտենցիալ ազդեցությունները համարվում են դրական և բացասական ազդեցությունները: Դրական ազդեցությունները հիմնականում ներառում են վատ լուսավորության հետ կապված խնդիրները, ճանապարհային անվտանգության բարձրացումը, հանցագործության տոկոսի նվազեցումը, համայնքային գործունեության ընդլայնումը, աղբավայրերում վտանգների նվազեցումը, ածխածնի արտանետումների կրճատումը և այլն:

Նորություններ

Երևանյան բոլոր մանկապարտեզները պետք է լինեն բարեկարգ ու հարմարավետ».  քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզ

Երևանյան բոլոր մանկապարտեզները պետք է լինեն բարեկարգ ու հարմարավետ». քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզ

70-ական թվականներին հիմնադրված Երևանի թիվ 109 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 170 փոքրիկների համար: 2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց կրթօջախի միջավայրը: Ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության...

Ստորագրվել է «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը

Ստորագրվել է «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 27-ին, ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ: Համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել է ԱԶԲ նախագահ...

Աշխատանքային այց

Աշխատանքային այց

Ս/թ-ի նոյեմբերի 16-ին, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի մասնագետներն Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ այցելեցին ծրագրով կառուցված ճանապարհահատվածներ, ծանոթացան իրականացված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկեցին...

Քարտեզ

Հին Երևան