f43064224f4a415bc9ce665dfd2304d459561ece

390ed77a23d14d7826a170373d4d48292adc702e

827f98b10c4ce11006af18524934ad1fb2428c9f

9ec9aedc898003c395a6051d49d9dd215b24bf2f

7872701a69d7414bb7021f09e4f62b9c3522f1b8

e3c09609299a1284cdc6b10c33608a7028a096dc

c2f9c6f6768ec5b16f339765634a4d2ba7d7d473

1185d608ebd756e8f696ceb68339747f2d251d8eԵրևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներ, ՃՈ Երևան քաղաքի վարչության և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներ, ճարտարապետներ:

Ըստ երթևեկելի գոտիների` ուսումնասիրվել է ծանրաբեռնված ժամերին տրանսպորտային հոսքերի քանակը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Գևորգ Մուշեղյանը նշել է, որ հաշվի առնելով տեղանքի ճարտարապետությունը՝ մշակվել է անընդհատ երթևեկություն ապահովող ճանապարհային հանգույց՝ շրջադարձերի հնարավորությամբ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքի բնակիչների համար խնդրի լուծման կարևորությունը, նշել է, որ ծրագիրը ներառված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծում:
«Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի ստեղծման համատեքստում նաև խնդիր էինք դրել լուծել Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց հանգույցի կառուցման հարցը: Հաշվի առնելով դրա ծանրաբեռնվածությունն ու խնդիրները՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» շրջանակում կազմվել էր նախագիծ, որով նախատեսվում էր էստակադայի կառուցում, ինչը, սակայն, հաշվի առնելով տվյալ հատվածի քաղաքաշինական միջավայրը, ճարտարապետների կողմից չընդունվեց: Քննարկումներ եղան նաև քաղաքաշինական խորհրդում: Արդյունքում ներկայում առաջարկվող տարբերակն ընդունելի է թե՛ ճարտարապետների կողմից և թե՛ կառուցման համար իրականացված խոշորացված հաշվարկով»,- նշել է Վահե Նիկոյանը:
Քննարկման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ներկայացված առաջարկի շուրջ մասնագիտական առավել մանրամասն հիմնավորումներ ներկայացնելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

f43064224f4a415bc9ce665dfd2304d459561ece

390ed77a23d14d7826a170373d4d48292adc702e

827f98b10c4ce11006af18524934ad1fb2428c9f

9ec9aedc898003c395a6051d49d9dd215b24bf2f

7872701a69d7414bb7021f09e4f62b9c3522f1b8

e3c09609299a1284cdc6b10c33608a7028a096dc

c2f9c6f6768ec5b16f339765634a4d2ba7d7d473

1185d608ebd756e8f696ceb68339747f2d251d8e