Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և նախագծերը Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցերը:
Խորհրդի անդամները ամփոփել և հաստատել են հանրային քննարկումների արդյունքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի 2017թ. բյուջեի կատարման և զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների որոշման նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանն ու հաստատմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն