Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարությունը փոխառություն է ստացել Ասիական արգացման բանկից (ԱԶԲ) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ֆինանսավորման համար: Համաձայն վարկային համաձայնագրի Ծրագիրնավարտվելու է 2020թ-ին: Ծրագրերն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի <Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակի> (ԵԿՆ ԾԻԳ) կազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Ծրագրի նպատակն է՝ Ծրագրի նպատակն է Երևանում ստեղծել անվտանգ և հարմարավետ ճանապարհային ցանց՝ կայուն տրանսպորտային համակարգով:Ծրագրով նախատեսվում է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհներ, ինչը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնը տրասպորտային հոսքերից:

Ծրագրի բաղադրիչներն են՝

i. Ճանապարհների և կամուրջների կառուցում, քաղաքային ենթակառուցվածքի բարելավում,
ii. Հանրային տրանսպորտային ցանցի և ենթակառուցվածքի վերականգնում և ընդլայնում:

Նորություններ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հանդիպման ժամանակ:...

Քարտեզ

Հին Երևան